ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն: Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը սեպտեմբերի վերջին «Մարտի 1»-ի գործով կանչվել էր Հատուկ քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ, որտեղ նշվում էր նաև Կոստանյանի անունը: