Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքի էջում գրել է, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից՝ Հայաստանում գործազրկության էական նվազում ունենք:
«Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը 207 հազար 200 է՝ նվազելով 29 հազար 200-ով:
Ներկայում մեր երկրում գործազրկությունը կազմում է 17.7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով»,- գրել է վարչապետը: