Շնաձկներն Ավստրալիայի առափնյա ջրերում չափազանց վտանգավոր են դարձել սերֆիստների համար: Միայն երջանիկ պատահականությամբ է Քվիսլենդ նահանգի 17-ամյա պատանուն հաջողվել խուսափել շնաձկան 40- սանտիմետրանոց ատամներից: Ավելի վաղ նման ճակատագրի էր արժանացել Նոր Հարավային Ուելսի սերֆիստը: Երկուսն էլ պնդում են, որ շնաձկները հայտնվել են անսպասելի, նրանց ուժեղ հարվածից իրենք հայտնվել են ափի մոտ և դրա շնորհիվ են կարողացել արագ ու անվնաս դուրս գալ ջրից: