Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևը ուկրաինական UATV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատմական փաստաթղթերի է հանդիպել, որոնցում հիշատակություններ կան առ այն, որ Ադրբեջանն առևտրական կապեր է ունեցել Կիևյան Ռուսիայի հետ:
«Վոլգա-Դոն ջրանցքով համեմունքներ և ապրանքներ են բերվել Կիևյան Ռուսիա»,- նշել է Խուդիևը:
Հայտարարությունից հետո Ադրբեջանի դեսպանը համացանցում ծաղրի առարկա է դարձել նույնիսկ հայրենակիցների շրջանում: Օգտատերերը հիշեցրել են, որ Կիևյան Ռուսիան եղել է 9-13-րդ դարերում, իսկ Վոլգա-Դոն ջրանցքը կառուցվել է ընդամենը 1952-ին: