ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաժարվում է 2020-ին Մեծ յոթնյակի (G7) գագաթնաժողովը Մայամիում՝ իր ընտանիքի հանգստավայրում, անցկացնելու գաղափարից: Պատճառը, ըստ նախագահի, «լրատվամիջոցների և խելագար դեմոկրատների իռացիոնալ թշնամանքն է»: Թրամփը նշել է, որ չէր պատրաստվում օգտվել այս իրադարձությունից, այլ ցանկանում էր հանդիպումը կազմակերպել պետության համար զրոյական ծախսերով, եթե դա օրինականորեն հնարավոր լիներ:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության շատ անդամներ, սակայն, քննադատել էին G7-ը ԱՄՆ նախագահի անձնական հանգստավայրում անցկացնելու գաղափարը՝ նշելով, որ Թրամփն այդպիսով ֆինանսական օգուտներ կստանար, քանի որ արտասահմանյան պատվիրակությունները պետք է վճարեն գագաթնաժողովին մասնակցելու համար: