ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ ամերիկացի զինվորականները հատել են Սիրիայի սահմանը և շարժվում են Իրաքի հյուսիսում գտնվող Դահուկ նահանգ:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտնել էր, որ Սիրիայից զորքը կտեղակայվի Իրաքի արևմուտքում, որտեղ շարունակվում է պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Ի դեպ, Սիրիայից դուրս գալուց հետո ամերիկյան զինուժը վերացնում է իրենց ռազմաբազաները Սիրիայի Ալ Հասակե նահանգում:
Քրդերը քարկոծել են հեռացող ամերիկյան զինվորներին, իսկ Թուրքիայի նախագահը ողջունել է ԱՄՆ-ի այդ քայլը: Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նա կքննարկի Սիրիայի իրադրությունը և կընդունի նոր անհրաժեշտ քայլեր: