Բոլիվիայի նախագահը ցանկանում է երկիրը կրկին ղեկավարել։ Այս անգամ՝ չորրորդ ժամկետով: Էվո Մորալեսը երկրի առաջին էթնիկ հնդկացի նախագահն է, Հարավային Ամերիկայի մյուս երկրների առաջնորդներից ամենաերկարն է ղեկավարում երկիրը՝ 14 տարի, և հավակնում է նախագահել ևս հինգ տարի:
Այս անգամ, սակայն, Մորալեսը կանգնած է բարդ խնդրի առաջ. նա պետք է համոզի բնակչությանը, որ իրեն նորից ընտրեն: Չորս տարի առաջ բոլիվիացիները Հանրաքվե արին և նրան թույլ չտվին նախագահ դռանալ չորրորդ անգամ, ինչը Մորալեսը անտեսեց:
Ըստ նախնական տվյալների ՝ կիրակի օրը կայացած ընտրություններում Մորալեսը ստացել է ձայների 45%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդը՝ պատմաբան և Բոլիվիայի նախկին նախագահ Կառլոս Մեսուն ՝ 38%-ը: Ամենայն հավանականությամբ, կկայանա քվեարկության երկրորդ փուլը: Բոլիվիական օրենքով՝ առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ավելի քան 50% ձայն, կամ՝ 40%, եթե մրցակցի հետ ձայների տարբերությունը կազմի 10 %: