Եվրամիությունը դատապարտել է Բաքվում հանրահավաքի ցրումը՝ մեղադրելով Ադրբեջանի իշխանություններին բիրտ և չհրահրված ուժ կիրառելու համար: Այդ մասին ասվում է ԵՄ ԱԳ ծառայության ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Հանրահավաքը ցրելու և մասնակիցների ձերբակալության համար անհամաչափ և չհրահրված ուժ է կիրառվել: Այդ միջադեպները պետք է հետաքննել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատել բոլոր ձերբակալված խաղաղ ցուցարարներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Բաքվում ցրել են ընդդիմադիրների չարտոնված հանրահավաքը: Չնայած ընդդիմության առաջնորդ Ալի Քերիմլին արդեն ազատության մեջ է, շուրջ 60 հոգի շարունակում է ձերբակալված մնալ: