Բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառով Չիլիի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմ են հաստատել ևս երկու քաղաքում, ինչպես նաև՝ այն ընդլայնել են մայրաքաղաքի ամբողջ տարածքում: Սանտյագոյում պարետային ժամ է սահմանվել: Բողոքի ցույցերի ընթացքում մոտ տասը մարդ է զոհվել:
Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան երկրում ստեղծված դրությունը համեմատել է պատերազմական իրավիճակի հետ: Մարդկանց զայրույթի պատճառը մետրոյով երթևեկության արժեքի բարձրացումն է եղել: