Այս շաբաթ Հայաստան կժամանի ԱՄՆ պատմության մեջ ամենաերկարատև սոցիալական գովազդի կերպարը՝ Սմոքի արջը` շարունակելու անցանկալի, տեխնածին հրդեհների մասին իրազեկման իր առաքելությունը:
Սկսած 1944 թվականից՝ Սմոքի արջը մեկնարկել է անտառային հրդեհների կանխարգելման արշավ, ինչը զգալի ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում:
Իր աշխատանքային փայլուն գործունեության ընթացքում Սմոքի արջը հանդիպել է բազմահազար մանուկների և նրանց փոխանցել հրդեհների կանխման վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ։ Նա հանդիպումներ է ունեցել նաև նախագահների և կինոաստղերի, նրանց թվում՝ Ջոն Ֆ. Քենեդու և Առնոլդ Շվարցենեգերի հետ, առավել ազդեցիկ դարձնելով իր ուղերձը:
Սմոքի արջը, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և ԱՄՆ Անտառային ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ, Հայաստանում հանդիպումներ կունենա ինչպես երեխաների, այնպես էլ պետական պաշտոնյաների հետ, կայցելի Երևանում և դրա մերձակայքում գտնվող անտառապատ տարածքներ՝ հանրությանը ուսուցանելու, թե ինչպես պետք է սիրել և պաշտպանել Հայաստանի անտառապատ տարածքներն ու վայրի բնությունը: