«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում շուրջ մեկ շաբաթ գտնվող Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել «Երևան - Կենտրոն» ՔԿՀ՝ հաստատել են «Իզմիրլյան» ԲԿ-ից: Գլխավոր բժիշկ Արմեն Չարչյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը կազդուրվել է և լավ ինքնազգացողություն ունի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։