Դեռևս չպարզված հանգամանքներում մի խումբ անհայտ անձինք այսօր ներխուժել են Փարիզում Nouvelles d'Arménie-ի գրասենյակ, թալանել են, տակնուվրա արել խմբագրությունը։ Կատարվածին արձագանքել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը․
«Խստորեն դատապարտում ենք Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա հարձակումը։ Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ»։