Ֆրանսիայի խորհրդարանը Եվրամիությանը կոչ է անում տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայում ռազմական գործողությունների համար Անկարային պատժելու նպատակով: Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները համապատասխան փաստաթուղթ են ուղարկել երկրի իշխանություններին: Փաստաթղթում նաև առաջարկվում է կասեցնել ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցությունը: