Քրդերը բողոքի ակցիաներ են անցկացնում Գերմանիայում: Ցուցարարները բողոքում են Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների դեմ ու կոչ են անում ճնշում գործադրել Անկարայի վրա: Գերմանիայի իրավապահները քուրդ ակտիվիստներին զգուշացրել են ցույցերի ժամանակ զերծ մնալ Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» խորհրդանիշներ օգտագործելուց: