Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն օգնել է «Ուրալին» հաղթանակ տոնելու:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալն» հյուրընկալվեց «Տամբովին» և առավելության հասավ 2:1 հաշվով: Հանդիպման 76-րդ րոպեին, երբ խաղի հաշիվը հավասար էր, «Ուրալի» կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Վարազդատ Հարոյանը:
Հարոյանն «Ուրալի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
13-րդ տուրից հետո «Ուրալը» այժմ վաստակել է 17 միավոր՝ մրցաշարային աղյուսակում բարձրանալով 6-րդ հորիզոնական: