Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է, որ Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները կվերսկսվեն, եթե քրդերը չպահպանեն հնգօրյա հրադադարի ռեժիմի պայմանները: Ըստ ԱՄՆ-Թուրքիա պայմանավորվածության, քրդական ուժերը հինգ օրվա ընթացքում պետք է հեռանան Անկարայի կողմից սահմանված այն տարածքներից, որտեղ Թուրքիան մտադրվել է անվտանգության գոտի ստեղծել: