Ռուսաստանի Ռոստով քաղաքում բազմաբնակարան շենքում տեղի ունեցած հրդեհը ողբերգությամբ է ավարտվել: Արտակարգ դեպքի ժամանակ մահացել է յոթ մարդ, այդ թվում՝ հինգ երեխա: Կրակն ընդգրկել է 600 քմ տարածք: Տանը գտնված ևս երեք հոգու հաջողվել է փրկել: Դեպքի վայր են ժամանել փորձագետներ՝ պարզելու հրդեհի առաջացման պատճառները: Հարուցվել է քրեական գործ: