Ուկրաինայի խորհրդարանում՝ Ռադայում, ստեղծվել է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ. այն գլխավորելու է իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Արտեմ Դմիտրուկը: Խմբում ներառված է 12 պատգամավոր:
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ողջունել է խմբի ստեղծումը՝ նշելով, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև արդյունավետ և դինամիկ հարաբերությունները բխում են երկու երկրների շահերից: