Չիլիում մեկ շաբաթ տևած խռովություններից հետո երկրի նախագահը Սանտյագոյի և Չակաբուկոյի շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել: Երկրում բողոքի ակցիաներն սկսվել էին մետրոյի տոմսերի ուղեվարձի կտրուկ աճից հետո: Վերջին շրջանում զինված հարձակումներ են եղել մետրոպոլիտենի կայարաններում, փողոցներում, ինչը խիստ վտանգավոր դրություն է ստեղծում քաղաքացիների համար: Ակտիվիստները հրկիզել են մետրոյի մի քանի կայարան, որոշ գրասենյակներ, ավտոբուսներ ու բարիկադներ: Չիլիի նախագահը նաև հայտարարել է, որ մտադիր է աշխատանքային խումբ ձևավորել՝ մետրոյի ուղեվարձը քննարկելու նպատակով: