Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման հետևանքով մահացածների թիվն աճել է՝ հասնելով 15-ի: Եվս 19 մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է: 13 հոգու ճակատագիրն անհայտ է: Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ լույս շաբաթ գիշեր: Ամբարտակի փլուզման հետևանքով հեղեղվել են երկու ժամանակավոր հանրակացարան, որոնցից յուրաքանչյուրում եղել է մինչև 40 մարդ: Մասնագետները ժամանել են դեպքի վայր՝ պարզելու փլուզման հանգամանքները: