Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ներկա է գտնվել Մարտունի քաղաքում կազմակերպված նռան փառատոնին:
Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։
Նախագահ Սահակյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել տարբեր հարցերի շուրջ: