Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանին և Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին:
Նախագահ Սարգսյանն ու սփյուռքահայ անվանի հյուրերը մտքեր են փոխանակել համահայկական խնդիրների, մեր ժողովրդի միասնական ներուժի արդյունավետ օգտագործման, փոփոխվող աշխարհում Հայաստանի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի շուրջ:
Նախագահը մասնավորապես նշել է սփյուռքի բարձրակարգ մասնագետների փորձն ու հմտություններն ի շահ հայրենիքի ու ժողովրդի ծառայեցնելու և համապատասխան հնարավորությունների ստեղծման կարևորությունը: