Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի 2019 թ. աշնանային հանդիպումների շրջանակներում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Վաշինգտոնում հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդա-բելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի և գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դորնբոշի հետ:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է այս տարվա մայիսին ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից հաստատված ծրագիրը: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին Հայաստանին աջակցելու համար և հույս հայտնել, որ համագործակցությունն է՛լ ավելի կզարգանա:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքին: