Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները հավանության են արժանացրել օրենքի այն փոփոխությունը, որը երկրի վարչապետին կստիպի ԵՄ-ից խնդրել Brexit-ի ժամկետի երկարաձգում երեք ամսով: Օրենքի փոփոխության առաջարկի ընդունման օգտին քվեարկել է 322 պատգամավոր, դեմ են հանդես եկել 306-ը: Երկրի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ մտադիր չէ Բրյուսելից խնդրել երկարաձգել Brexit-ի ժամկետը: Այս փոփոխությունն այսպես ասած «ապահովագրում» է կոշտ Brexit-ի հակառակորդներին: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու ժամկետը հոկտեմբերի 31-ն է: