ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Սիրիայում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության նպատակն ու ռազմավարությունը՝ դրանք անվանելով անհասկանալի:
«Մենք չենք հասկանում հակամարտության շրջանում Վաշինգտոնի ներկայության ռազմավարությունն ու նպատակը: Նրանք, ինչպես Աֆղանստանում, մտցնում են զորքեր, ապա՝ դուրս են բերում, այնուհետև՝ երկարաձգում են ժամկետը, ապա նորից են դուրս բերում: Նույնն էլ կատարվում է այսպես կոչված դաշինքի կողմից սիրիական միջազգային կարգավորման հարցում: Նրանք մեկ՝ ընդլայնվում են, մեկ՝ մնում են, մեկ էլ՝ դուրս են գալիս: Ոչ ոք չի իմանում: Եվ ամենակարևորը՝ թիմի ներսում երկար տարիներ չկա միասնական դիրքորոշում»:
ԱՄՆ նախագահը հոկտեմբերի 7-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից ամերիկյան զորախմբերի դուրսբերման մասին: Հոկտեմբերի 13-ին էլ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտնել էր, որ ԱՄՆ-ն արաբական երկրից դուրս կբերի ևս հազար զինվորականի: