Ադրբեջանի ընդդիմության ղեկավարներից Ալի Քերիմլին ձերբակալվել է: Ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ Քերիմլին ոստիկանների կողմից ձերբակալվել է տանից դուրս գալու ժամանակ: Ադրբեջանի ազգային ճակատի ղեկավարը պատրաստվում էր մասնակցել այսօր նախատեսված բողոքի ակցիային:
Ադրբեջանի իշխանամետ մամուլն էլ հայտնում է, թե Ալի Քերիմլին ուղղակի կորել է, իսկ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ 1lurer.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Բաքվում նախատեսված բողոքի ակցիայի առաջ ոստիկանությունը մետրոյի կայարաններ և փողոցներ է փակել: