Իրավիճակը Կատալոնիայում ժամառժամ է թեժանում: Իսպանական երկրամասի տարբեր բնակավայրերում բախումներով ուղեկցվող անկարգությունների ժամանակ վիրավորների թիվը հասել է 100-ի: Վիրավորներ կան նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների շարքում: Երեք տասնյակից ավելի մարդ բերման է ենթարկվել, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Կատալոնիայի տարբեր բնակավայրերում փակվել են փողոցներ, կառուցվել են բարիկադներ, ավերվել են սրճարաններ ու խանութներ: Ցուցարարները քարեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան՝ իրավապահները կիրառել են անցունքաբեր գազ ու մահակներ: Մեկ շաբաթ առաջ Կատալոնիայում սկսված խռովությունների հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 650 մարդ: Բերման են ենթարկվել մոտ 130-ը: