Հոկտեմբերի 14-ից Կատալոնիայում սկսված բողոքի ցույցերում տուժել են ոստիկանության ավելի քան 200 ծառայող։ Այս մասին հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան։ Ըստ նրա հայտարարության, ձերբակալվել է 128 ցուցարար, տուժել է իրավապահ մարմինների 207 ծառայող։ Անկարգությունների պատասխանատուները մոտ 400-ն են, որոնց սպառնում է մինչև 6 տարի ազատազրկում։
Հիշեցնենք, որ անկարգությունները սկսվել էին անջատողական շարժման առաջնորդների դատավճռի հրապարակումից հետո։