Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է մնալ Մեն կղզու մրցաշարի առաջատարներից:
Մրցաշարի 8-րդ տուրում միմյանց դեմ մրցել են երկու առաջատարները` Լևոն Արոնյանը և Ֆաբիանո Կարուանան. պարտիան ոչ-ոքի է ավարտվել: Այժմ Արոնյանը և ևս երկու առաջատարներ ունեն 6-ական միավոր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը, Էլինա Դանիելյանը պարտություն են կրել: Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը պարտիաներն ավարտել են ոչ-ոքի: Հաղթանակ են տոնել նաև Սերգեյ Մովսեսյանը և Կարեն Մովսիսյանը: