Լիբանանում արդեն երրորդ օրն իրավիճակն անհանգիստ է: Խռովությունների ժամանակ մահացել է 2 մարդ, կան տասնյակ վիրավորներ ու ձերբակալվածներ: Բեյրութի փողոցներ դուրս եկած հազարավոր ցուցարարներ բողոքում են երկրում տնտեսական ճգնաժամի խորացման դեմ: Ակտիվիստների ու իրավապահ մարմինների թեժ բախումների ֆոնին, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին կոալիցիոն կառավարության իր գործընկերներին 72 ժամ է տվել տնտեսական ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ առաջարկներով հանդես գալու համար: Բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարները պահանջել են Լիբանանի իշխանությունների հրաժարականը: Ամենուրեք ավերածություններ են. արգելափակվել են ճանապարհներն ու միջազգային օդանավակայանը, հրկիզվել են աղբամաններ ու ավտոմեքենաներ, կոտրվել խանութների ցուցափեղկեր: