ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է բաց տիեզերք՝ շնորհավորելու ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Քրիստինա Կուկին և Ջեսիկա Մեյրին՝ բաց տիեզերք կանանց առաջին միաժամանակյա մուտքի առիթով:
Նախագահը տիեզերագնացների որպիսությունը հարցնելուց հետո իր խոսքում ասել է «Սա առաջին անգամ է, որ կանայք տիեզերակայնից դուրս են գտնվում, շնորհավորում եմ Ձեզ: Այն, ինչ դուք անում եք, անհավանական է, չեմ կարծում, որ ես այդ քայլին կգնայի»:
Թրամփը նշել է, որ սա կանանց առաջին մուտքն է բաց տիեզերք՝ տիեզերակայանի արտաքին մակերևույթի վրա փոփոխություն կատարելու նպատակով:
Ջեսիկան, պատասխանելով նախագահին, նշել է, որ իրենք չափից դուրս մեծ ձեռքբերում չեն համարում սա, որովհետև մինչև իրենց շատ կանայք են եղել բաց տիեզերքում, ուղղակի առաջին անգամ երկու կին աշխատում են դրսից:
Երկու տիեզերագնացների մուտքը բաց տիեզերք շարունակվել է ծրագրված 5,5 ժամից ավելի:
Կուկի համար սա 4-րդ մուտքն էր բաց տիեզերք, իսկ Մեյրի համար՝ առաջինը: