Թբիլիսիի Գուրամիշվիլիի պողոտայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ։ Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել բնական գազով աշխատող ջրատաքացուցչի տնայնագործական եղանակով մոնտաժված լինելու պատճառով: