Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հեղինակած «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական անձնակազմին և դերասաններին: ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առանցքում մարդն է, և մարդկային այդ պատմությունը լավագույնս արտահայտված է «Դրախտի դարպասը» ֆիլմում:
Ջիվան Ավետիսյանը ներկայացրել է մի քանի երկրների ներգրավմամբ իրականացված այս նախագծի պատմությունը և այդ ճանապարհին հաղթահարված բարդությունները՝ այդ համատեքստում շնորհակալություն հայտնելով նախարար Մնացականյանին՝ ֆիլմի ստեղծման ընթացքում ԱԳՆ ցուցաբերած աջակցության համար: