Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը կոչ է արել խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնել այն բանից հետո, երբ Եվրամիությունը կասեցրել է եվրոպական կառույցին երկրի անդամակցության բանակցությունները: Եվրահանձնաժողովի ղեկավարությունը հայտարարել է, որ մտադիր չէ սկսել Հյուսիսային Մակեդոնիայի ու Ալբանիայի՝ ԵՄ-ին անդամակցության պաշտոնական բանակցությունները: 2017 թվականին իշխանության եկած Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետի գլխավոր նպատակը ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցությունն է: