Տուրիզմ, գյուղատնտեսություն և այլընտրանքային էներգետիկա՝ Գեղարքունիքի մարզի առաջնային ուղղություններն են: Մարզպետ Գնել Սանոսյանը ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին:
Կրթության ոլորտում՝ մարզի մանկավարժների 39 տոկոսի աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Մարզի 45 դպրոցում գործում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ: Ճամբարակում ու Գեղհովիտում էլ կկառուցվեն նոր դպրոցներ: