Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Brexit-ի շուրջ թեժացած մթնոլորտը տեղափոխվել է Լոնդոնի փողոցներ: Մինչ բրիտանացի օրենսդիրները քննարկում են «ապահարզանի» ճակատագիրը, խորհրդարանի առջև հավաքված տասնյակ հազարավոր ակտիվիստներ պահանջում են նոր հանրաքվե անցկացնել: Ակտիվիստները հայտարարել են, որ այժմ անցկացված հարցումների համաձայն, բրիտանացիների մեծ մասը չի ցանկանում դուրս գալ ԵՄ-ի կազմից: Շատ ցուցարարները համոզված են՝ Brexit-ն ազգային աղետ է, որը կոչնչացնի երկրի տնտեսությունը: