Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի և կրթության հարցերով տեղակալ տիկին Ստեֆանիա Ջիաննինիի հետ։ Էռնեստո Օտտոնեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ընթացող ծրագրերը և համագործակցության հեռանկարները։ Բարձր է գնահատվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի չորս մշակութային կոնվենցիաների կոմիտեներում Հայաստանի ակտիվ գործունեությունը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանը։ Կարևորվել է մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում համագործակցության շարունակականությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընթացիկ տարվա դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները ճանաչողական այց կկատարեն Հայաստան։
Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի 11-13-ը Հայաստանում կայացած Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համաժողովին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության համար։