Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի հանդիպմանը, որին ներկա են եղել նաև մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը:
Նախագահը գնահատելի է համարել նրանց աշխատանքը՝ նշելով, որ «Ավրորան» արդեն մրցանակից վերածվել է մարդասիրական շարժման:
«Ես մեծապես գնահատում եմ այն, ինչ դուք արել եք Հայաստանի ու ամբողջ աշխարհի համար»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը: