Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պատմական դեբատներ են: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները քննարկում են Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկած և Եվրամիության հետ համաձայնեցված ու հաստատված Brexit-ի նոր գործարքը: Դեբատներից հետո հարցը քվեարկության կդրվի: Երկրի Կառավարության ղեկավարը փորձում է Համայնքների պալատին համոզել աջակցել «ապահարզանի» նոր համաձայնագիրը: Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ նախքան հոկտեմբերի 31-ը՝ Brexit-ի վերջնաժամկետը, ցանկացած հետաձգում կարող է «քայքայիչ» լինել: