Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը առավոտից փակել է Բաքվի մի շարք կենտրոնական փողոցներ. պատճառը ընդդիմության սպասվող ցույցն է: Ժամը 12-16-ը փակ են լինելու մետրոյի «Մայիսի 28» կայարան տանող բոլոր փողոցներն ու պողոտաները:
Որոշակի փոփոխության է ենթարկվելու նաև Բաքվի մետրոպոլիտենի աշխատանքը: Ժամը 13-16-ը մետրոյի գնացքները չեն կանգնելու «Մայիսի 28» կայարանում. այդ և «Ջաֆար Ջաբարլի» կայարանները նույնպես փակ կլինեն քաղաքի բնակիչների համար: