Ֆրանսիայում ոստիկաններին հաջողվել է ահաբեկչություն կանխել: Դեռևս սեպտեմբերին իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, որը ոգևորված 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի վրա կատարված հարձակումից, պատրաստվել էր դրա կրկնության Ֆրանսիայում: Երկրի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաներան հայտնել է, որ կասկածյալը ծրագրել էր օդանավ առևանգել և դրանով ահաբեկչություն կատարել: Ֆրանսիացի պաշտոնյան նշել է, 2013 թվականից ի վեր դա կանխված 60-րդ միջադեպն է։