Սիրիացի քրդերն ու սիրիական պետական «Սանա» լրատվական գործակալությունը հայտարարել են, որ Ռաս ալ Այն քաղաքը հրետակոծել են Թուրքիայի սահմանամերձ Ջեյլանպինար քաղաքից:
Անկարայի կողմից կռվող սիրիական զինված ընդդիմության զինյալները հարձակվել են Ռաս ալ Այն ուղևորվող մարդասիրական շարասյան վրա: Հրետանուց բացի, թուրքական կողմն օգտագործել է անօդաչու սարքեր, թիրախում քուրդ զինյալների դիրքերից բացի նաև քաղաքացիական օբյեկտներն են: Թուրքիայի իշխանությունը դեռևս չի արձագանքել հայտարարությանը: