ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հիշեցնում է, որ նախկին իշխանությունում ավանդույթ է եղել՝ իրենց ունեցվածքը գրանցել իրենց բարեկամների անուններով:
«Եվ տարօրինակ չէ, որ հիմա իրավապահ մարմինները ստուգում են և փորձում ճշտել, թե արդյոք այդ գրանցված գույքը օրինական ճանապարհո՞վ է ձեռք բերված»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այժմ Հրայր Թովմասյանի աջակիցները իրավական գործընթացները փորձում են տեղափոխել հուզական դաշտ: