Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթան Նազարբաևը, Լոնդոնում դատապարտվել է պայմանական ազատազրկման: Թմրանյութերի ազդեցության տակ նա հարձակվել է ոստիկանների վրա, կծել նրանցից մեկի ձեռքը: Դատավճիռը ենթադրում Է 18 ամսվա փորձաժամկետ, բուժում թմրանյութերի կախվածությունից, հասարակական աշխատանք և տուգանք: Այսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախկին նախագահի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի որդին Է, ավարտել Է Սանդհերսթի թագավորական ռազմական ակադեմիան: