Աշտարակ-Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:
Անվտանգության նկատառումներից ելնելով և աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով՝ Հ-6 ավտոճանապարհի կմ10+400-կմ15+800 հատվածը երկկողմանի փակ է: Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել Նոր Գեղի - Եղվարդ տրանսպորտային հանգույց ավտոճանապարհով:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները: