Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ոչ միայն գործարարներ, այլև Հնդկաստանի B.E.S.T. նորարարական համալսարանի ներկայացուցիչները:
Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահն ասել է, որ ամռանը Դիլիջանում մասնակցել է Մտքերի հայկական գագաթնաժողովին և, հետևելով նախագահ Սարգսյանի հորդորին, որոշել է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ:
Հյուրերը նախագահին տեղեկացրել են այցի և դրա շրջանակում նախատեսվող գործարար համաժողովի մասին: Նրանք նշել են, որ հատկապես հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցությամբ, այդ թվում՝ նաև ոլորտում մասնագիտացող ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև նախատեսում են քննարկել փոխգործակցության հնարավորությունները Տավուշի մարզի հետ: