Ուկրաինայի ոստիկանությունը խուզարկություն է սկսել Կիևի շրջանում գործող մասնավոր կլինիկայում, որը, ըստ տվյալների, զբաղվում է մարդու օրգանների ապօրինի վաճառքով:
Խուզարկության ընթացքում անվտանգության ուժերը հիվանդանոցից առգրավել են փաստաթղթեր և տեխնոլոգիական սարքավորումներ: Հայտնաբերվել են նաև տարբեր կենսաբանական նմուշներով սառնարաններ: Նմուշներն ուղարկվել են փորձաքննության՝ դրանց ծագումն ու նպատակը պարզելու համար: Կլինիկայի սեփականատերը և նրա փաստաբանը հերքել են իրենց ներգրավվածությունը մարդու օրգանների վաճառքում: