Ուրբաթ հրետակոծություններ են սկսվել Սիրիայի հյուսիսարևելյան Ռաս ալ-Այն քաղաքի մոտ: Դրանից բառացիորեն ժամեր առաջ Թուրքիան Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել՝ 120 ժամով դադարեցնել ռազմական գործողությունները և թույլատրել քրդերի ետնահանջը:
Ի դեպ, այդ գործարքի շնորհիվ Անկարան հասնելու էր իր հիմնական նպատակին և «անվտանգության գոտի» էր ստեղծելու Սիրիայի սահմանի երկայնքով՝ 30 կիլոմետր խորությամբ, բայց դեռ պարզ չէ՝ արդյո՞ք, Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF) համաձայնել էին կյանքի կոչել Թուրքիայի պահանջը: