Նյու Յորքի քաղաքային խորհուրդը որոշել է մինչև 2026 թվականը փակել «Ռայկերս» բանտային համալիրը: Դրա փոխարեն՝ Բրուքլինի, Քվինսի, Բրոնքսի և Մանհեթենի շրջաններում կկառուցվեն ավելի փոքր 4 բանտեր: Որոշման հիմնական պատճառը բանտում եղած բազմաթիվ խախտումներն են: «Ռայկերսն» աշխարհի ամենամեծ ուղղիչ հիմնարկն է՝ նախատեսված 10 հազար բանտարկյալի համար, միաժամանակ՝ այն ամենադաժան 10 բանտերից մեկն է: Հանրությունը պարբերաբար տեղեկանում է բանտարկյալների ինքնասպանությունների մասին, որոնք չեն կարողանում հանդուրժել կալանավորների և անվտանգության աշխատակիցների դաժան վերաբերմունքը: