Հնգօրյա բողոքի ցույցերից հետո կատալոնացիները հոկտեմբերի 18-ից սկսում են համընդհանուր գործադուլ:
Փակ կլինեն դպրոցները, մանկապարտեզները, տարբեր գերատեսչություններ: Քաղաքային տրանսպորտը կաշխատի նվազագույն ծանրաբեռնվածությամբ՝ կսպասարկի ավտոբուսների 20-30 տոկոսը:
Բարսելոնայում գիշերը դարձյալ անհանգիստ էր: Բախումներ են եղել ոստիկանների հետ, քաղաքը կրակի մեջ է հայտնվել:
Մեկ այլ տեղեկության համաձայն, Կատալոնիայի նախկին ղեկավար Պուչդեմոնը, որը Մադրիդի հետապնդումից թաքնվում է Բելգիայում, հոժարակամ հանձնվել է այդ երկրի իշխանություններին: Պուչդեմոնին հարցաքննելուց հետո Բելգիայի իրավապահ մարմինները գործը կհանձնեն դատարան: Այստեղ էլ կորոշվի նրա՝ Իսպանիա արտահանձնելու կամ ազատ արձակելու հարցը, ինչպես եղավ երկու տարի առաջ: